Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը դասակարգման աղյուսակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ազգային թիմերի նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին պահպանել է դիրքը և 92-րդն է:
Դասակարգման աղյուսակի 10 առաջատար հավաքականներն են Բրազիլիան, Բելգիա, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Դանիան: