Ժաննա Շահնազարյանը ռեկորդ է սահմանել
Մեր երկրի ներկայացուցիչ, Էջմիածնի փոխոստիկանապետ, մայոր Ժաննա Շահնազարյանը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանն ու հանրապետության ռեկորդ սահմանել, հայտնում են ՀԱՕԿ-ից։
Ժաննա Շահնազարյանը մրճանետորդուհիների պայքարում, գործիքը նետելով 54մ. 17սմ, լրացրել է սպորտի վարպետի նորման ու դարձել փոխչեմպիոնուհի: