Արիանա Հովսեփյանի մեքենայի մեջ հայտնաբերվել է Շահմար տեսակի օձ (տեսանյութ)
NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի մեքենայի մեջ հայտնաբերվել է Շահմար տեսակի օձ:
Մեքենան կայանված է եղել Արիանա Հովսեփյանի նորաբաց «Սինարետա» ծաղկի սրահի դիմաց: Օձին նկատել և այդ մասին Արիանա Հովսեփյանին զգուշացրել է մեքենաների կայանման կետի աշխատակիցը: Օձը փաթաթված է եղել մեքենայի բանած գազերի արտածման համակարգին (глушитель):
Արիանա Հովսեփյանն անմիջապես կանչել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, ովքեր արագ ժամանել են, հանել են օձը մեքենայից ու տեղափոխել անվտանգ վայր:
Արիանա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին՝ արագ արձագանքելու համար: