Խորհրդարանում մեկնարկել է Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը. ընդդիմությունը չի մասնակցում քվեարկությանը
Խորհրդարանում մեկնարկել է ՀՀ Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը:
Քվեարկությունը մեկնարկել է 16.00-ին, տևելու է մեկ ժամ՝ մինչև 17.00-ն:
Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է:
Նշենք, որ քվեարկությունը մասնակցում է միայն ՔՊ խմբակցությունը, իսկ ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստերը և չի մասնակցում քվեարկությանը: