Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը երեկ ջախջախիչ հաղթանակ է տարել ջիբրալթարցիների նկատմամբ
Մալթայում մեկնարկած Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնության խմբային մրցաշարում երեկ Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղն է անցկացրել:
Ամերիկահայ նշանավոր մարզիչ Ռեքս Քալամյանի ղեկավարությամբ մեր թիմը ջախաջախիչ՝ 100 : 63 հաշվով հաղթանակ է տարել ջիբրալթարցիների նկատմամբ:
Հանդիպման արդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 30 միավոր:
Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանի ժամանակով 18:15-ին, կսկսվի Հայաստան-Սան-Մարինո մրցամարտը:
Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ, իսկ երկու ենթախմբերում երկրորդ և երրորդ տեղ գրաված թիմերը կմրցեն միմյանց հետ, որից հետո հաղթողները կմիանան ու կլրացնեն կիսաեզրափակիչի քառյակը: