Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է
Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ՝ 10:0 հաշվով պարտության մատնելով վրացի Լուկա Գվինջիլիային։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի իտալացի Սիմոնե Վինչենցո Պիրուդոն։
Եզրափակիչ է դուրս եկել նաեւ 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, որը կիսաեզրափակիչում 12։2 հաշվով հաղթել է հունգարացի Մարցել Նագիին։ Ոսկե մեդալի համար նա կգոտեմարտի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի հետ։
Մուշեղ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր ռումինացի Գիգի Մարիան Սուբտիրիցային, քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով՝ իտալացի Ռաֆայել Մատրուլոյին։
65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը 1/8 եզրափակիչում 1։11 հաշվով պարտվել էր ուկրաինացի Նիկիտա Զուբալին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Բրոնզե մեդալի գոտեմարտի մասնակցելու իրավունք ստանալու համար Տիգրան Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի լեհ Բարտոշ Կշիշտոֆ Սոլտիսի հետ։