Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնությունում մեր ազգայինը չեմպիոն դարձավ։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Նախնական փուլերում Ջիբրալթարի (100 : 63), Սան Մարինոյի (78 : 66), կիսաեզրափակիչ խաղում՝ Անդորրայի (93 : 66) ընտրանիներին հաղթելուց հետո մեր մարզիկները չեմպիոնության համար եզրափակիչում պայքարում մրցել են տանտերերի՝ Մալթայի ներկայացուցիչների դեմ:
Եզրափակիչ խաղն ավարտվել է 84 : 68 հաշվով՝ հայ մարզիկների տակտիկական-թիմային գործողությունների և անհատական վարպետության շնորհիվ:


