«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի Ագդոն Մենեզեսը
Ինչպես գրում է «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի ծառայությունը, ակումբին է միացել բրազիլացի Ագդոն Մենեզեսը:
29-ամյա հարձակվող Մենեզեսը մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Բրագա»-B, «Մերելինենսե», «Ֆեիրենսե», «Օլիվեիրենսե», «Վարժիմ»), ինչպես նաև՝ բրազիլական «Վիտորիա»-B-ում:
Ագդոնը պորտուգալական Լիգա Պրոյի 2019/20-ի լավագույն ռմբարկուն է ճանաչվել՝ 13 գոլի հեղինակ դառնալով «Օլիվեիրենսեի» կազմում: