Կիպրոսը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին
Կիպրոսի նախագահի թեկնածու, իշխող «Դեմոկրատական հավաք» կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիտուն առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին, գրում է lenta.ru-ն։
Նեոֆիտուն ներկայացրել է իր 100 կետից բաղկացած «Պլան հաջորդ օրվա համար» նախընտրական ծրագիրը և հայտարարել, որ իր կուսակցությունը կարևոր մոտեցում է ցուցաբերում Կիպրոսի անվտանգության ապահովման հարցում։ Ուստի նա կոչ արեց դիմել ՆԱՏՕ-ին միանալու համար։
«Մենք վերացնում ենք տաբուն և կոչ ենք անում ներգրավել եվրոպական, եվրատլանտյան կառույցներին և ՆԱՏՕ-ին։ Թող մտնեն մեր երկրի արդյունավետ անվտանգության կազմակերպման մեջ։ Կարծում եմ, որ այժմ Կիպրոսը պետք է առաջնահերթություն դարձնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը»,- ընդգծեց նա։