Ֆինլանդիան և Շվեդիան ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները
Այսօր՝ հուլիսի 5-ին, Ֆինլանդիան և Շվեդիան ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները։ Արարողությանը ներկա են եղել երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, ովքեր ստորագրել են փաստաթղթի տակ։ Այս մասին հայտնում է Yle-ն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացել է անդամակցության արձանագրության ստորագրման արարողությունը։
«Սա պատմական պահ է»,- ասել է նա։ Փաստաթղթի ստորագրումից հետո Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարներ Անն Լինդը և Պեկկա Հաավիստոն ընդգծել են միության համար նոր դաշնակիցների կարևորությունը։