Հրդեհ էլեկտրական ենթակայանում Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է․ Աշոտյան «Օրենքով գող» «Պզո»-ին ակումբներից մեկում հարվածելու մասին տեղեկությունները հերքվում ենԱյս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անտարբեր հասարակություն, թշնամի իշխանություն․ այն, ինչ պետք է իմանալ մեր ժամանակների մասին․ Շարմազանով «Ուժ է կիրառվում», «Ոստիկանից հայրենասեր չլինեք». ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փակ ճանապարհը (տեսանյութ) Ցեղասպանությունը վերապրածները բախվում են անցյալի վերքին, այդ ցավը հերքելու անարգանքին․ զեկույց «Ախպե՛ր, մեղք ա ժողովուրդը, բացեք` անցնեն ճանապարհը», «Վերջ, խնդիր չկա». Տավուշում լարված է (տեսանյութ) Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Վազող տողեր

Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որի սահմանները պաշտպանելով զոհված տղերքի անունների ցանկը դեռ կիսատ-պռատ է. ասես էդ տղերքը ոչ եղել են, ոչ էլ. Արամ Գևորգյան

Լրագրող Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Առավոտից տարբեր տրամաչափի «քաղաքական գործիչներ» ճռճռան տեքստերով Սահմանադրության օրն են շնորհավորում։ Իսկ այդ նույն Սահմանադրության երրորդ հոդվածն ասում է, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է: Բայց չգիտես ինչու այդ նույն տեսքստեր գրողները չեն պատասխանում այն հարցերին, թե ինչո՞ւ են այդ նույն երկրի սահմանները պաշտպանող բարձրագույն արժեք մարդու մասունքները ամիսներով լցնում պադվալներում, ամիսներով պահում ֆուռերի մեջ ու հարազատներին ասում՝ գերիների մեջ ման եկեք։

Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որի սահմանները պաշտպանելով զոհված տղերքի անունների ցանկը, պատերազմից 2 տարի անց, դեռ կիսատ-պռատ է. ասես էդ տղերքը ոչ եղել են, ոչ էլ։

Մարդուն բարձրագույն արժեք են համարում, բայց այդ նույն մարդուն, երբ իր երկրի սահմանները պաշտպանելու ժամանակ գերեվարվելուց հետո թշնամի երկրում ահաբեկչի հոդվածով դատում են, Հայաստանից ոչ մեկի պետք չի լինում էդ տղերքի ճակատագիրը...
Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որտեղ պատերազմից 2 տարի անց Եռաբլուրը դեռ հողի ու փոշու մեջ կորած է ու վերջը չի էլ երևում, թե երբ ամբողջովին կբարեկարգվի։

Հայաստանում մարդը բարձրագույն արժեք չի։ Հայաստանում, երկրի ղեկավարի մակարդակով, մարդուն կարան գցեն մեքենայի տակ ու թողնեն հեռանան, ասես այդպես էլ պետք է լինի, ու դրա համար ոչ ոք պատասխան չտա։ Ցանկացած պահի քաղաքական այլ հայացք ունեցողին կարան հանեն ու կրակեն, կամ լավագույն դեպքում վրեն գործ կարեն ու ազատազրկեն։

Դրա համար չհավատաք այսօր Սահմանադրության օրը շնորհավորողների կեղծավոր խոսքերին։ Որովհետև այսօրվա Հայաստանում մարդն ու մարդկային կյանքը ամենաէժան բանն է դարձել։ Ու դրա համար թող գրողի ծոցը գնան իրականությունից կտրված ու հերթապահ տեքստերով շնորհավորանքներ գրողներն էլ, դրանց հավատացողներն ու սատարողներն էլ»։