Աշխատանքներ են տարվում ռուսական պետության անվտանգության ապահովման ուղղությամբ. Պեսկով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պլաններ ունի երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գործընթացի մեկնարկը։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հուլիսի 5-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման տարբերակները մշակվում են ոչ թե Կրեմլում, այլ Պաշտպանության նախարարությունում։ Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ այնտեղ համապատասխան ծրագրեր կան»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պեսկովն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում ռուսական պետության անվտանգության ապահովման ուղղությամբ։