Հուլիսի 6-ին Վաղարշապատում մեկնարկելու է Վաչագան Մանուկյանի անվան գավաթի հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական առաջնությունը
Վաղը՝ հուլիսի 6-ին, Վաղարշապատ քաղաքում, մեկնարկելու է ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ անվան գավաթի հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական առաջնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է 44-օրյա պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը:
«Շուրջ 200 մարզիկներ հանդես կգան տարբեր քաշային կարգերում:
Եզրափակիչները տեղի կունենան Հուլիսի 7-ին, Վաչագանի ծննդյան օրը:
Հուլիսի 7-ի ծրագիրը
11 : 15 - այց Եռաբլուր
12 : 00 - Վաղարշապատ՝ թիվ 2-րդ դպրոցի խաչքարի մոտ
12 : 30 - Վաղարշապատի մարզադպրոց՝ Վաչագան Մանուկյանի անվան գավաթի հաղթողների պարգևատրում»: