Սարգիս Ադամյանը պայմանագիր կկնքի «Քյոլն»-ի հետ
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական ԶԼՄ-ները գրում են՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է «Հոֆենհայմ»-ից տեղափոխվել գերմանական մեկ:
Ըստ պարբերականների՝ Ադամյանը կտեղափոխվի «Քյոլն», որի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ից կվերադառնա «Հոֆենհայմ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը: Սարգիս Ադամյանն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգե» ակումբում, որի կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն: «Բրյուգե»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: