«Քյոլն»-ի կազմում Սարգիս Ադամյանը հանդես կգա 23 համարի մարզաշապիկով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է՝ Ադամյանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:
«Շատ ուրախ եմ այս ակումբին միանալու համար: Որոշեցի միանալ «Քյոլն»-ին, քանի որ այն հրաշալի ակումբ է, յուրօրինակ երկրպագուներով և քաղաքն էլ շատ եմ սիրում»,- ասել է Ադամյանը:
Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի կազմում հանդես կգա 23 համարի մարզաշապիկով: