Մահացել է Լյուդմիլա Նորսոյանը
Մահացել է դիզայներ, «NORSOYAN» ապրանքանիշի և «Fashion Factory School» կրթական հարթակի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fashion Factory» Telegram-յան ալիքում։
«Այս գիշեր կյանքից հեռացել է «Fashion Factory» դպրոցի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը։ Հինգ տարի Լյուդմիլան պայքարում էր ուռուցքի դեմ»,- գրում է տելեգրամյան ալիքը:
Դիզայները և նորաձևության տեսաբանն այս ոլորտում աշխատում է 1987 թվականից։ 20 սեզոնի ընթացքում նա ցուցադրել է իր ապրանքանիշի հավաքածուները «Mercedes-Benz Fashion Week Russia»-ում։