Ռամեշբաբու Պրագնանադհան մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն. Կրամնիկ
16-ամյա հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանադհան մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն, կարծիք է հայտնել շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, կարիերան ավարտած ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։
«Ես համարում եմ, որ Պրագը անհավանական տաղանդավոր է։ Դեռ երեք տարի առաջ խաղացել եմ նրա հետ եւ հիացած էի նրա տաղանդով։ Նա շատ համալիր շախմատային որակներ ունի, թույլ տեղեր չկան։ Դա կարեւոր որակ է երիտասարդ տարիքում։ Եթե ունենում ես թույլ տեղեր, մրցակիցներն անմիջապես դրանք զգում են եւ հարվածում այդ կետին։
Կարծում եմ՝ նա իր տաղանդով կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։ Ոչ մի կասկած չունեմ, որ կարճ ժամանակահատվածում նա կլինի լավագույն տասնյակում»,- Կրամնիկն ասել է Levitov Chess-ին։