Հայաստանի հավաքականը հաղթեց վրացիներին
Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել իր խաղը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարում։
Առաջին տուրում հայ բասկետբոլիստուհիները մրցեցին Վրաստանի թիմի հետ եւ առավելության են հասել 49:46 հաշվով։
Հայաստանի հետ միեւնույն խմբում ընդգրկված են նաեւ Գերմանիայի եւ Իսրայելի թիմը։