Ռահիմ Ստերլինգը բուժզննում է անցել «Չելսիում»
«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:
Անգլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը նախօրեին լոնդոնյան ակումբում բուժզննում է անցել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ Ստերլինգը «Չելսիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Համաձայնեցված է նաեւ ակումբների միջեւ տրանսֆերի գումարը։ Գործարքի մասին շուտով պետք է հայտարարվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» խաղացողի համար կվճարի 47,5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գումարած 2,5 միլիոն՝ բոնուսների տեսքով։ Միաժամանակ Սթերլինգը կդառնա կապույտների ամենաբարձր վարձատրվող անդամը։