Դե Յոնգը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի, որ կարող է գնել Ֆրենկի դե Յոնգին «Բարսելոնա»-ից:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, անգլիական ակումբին վստահեցրել են, որ կիսապաշտպանը պատրաստ է տրանսֆերի, եթե «Բարսելոնա»-ն նրան վճարի 17 միլիոն ֆունտ (20 միլիոն եվրո) հետաձգված վճարումների և բոնուսների տեսքով:
Այսօր Դե Յոնգը պետք է վերադառնա «Բարսելոնայ»-ի հետ մարզումներին: