Մահացել է Դոնալդ Թրամփի առաջին կինը
74 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը։ Զույգը միասին երեք երեխա ունի՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան և Էրիկը, գրում է Reuters-ը։
«Ես շատ տխուր եմ տեղեկացնել, որ Իվանա Թրամփը մահացել է Նյու Յորքի իր տանը», - գրել է Դոնալդ Թրամփը Truth Social մեդիա հարթակում:
Ամերիկայի նախկին նախագահը նշել է, որ իր առաջին կինը հիանալի, գեղեցիկ և զարմանալի կին էր, ով ապրում էր հիանալի և ոգեշնչող կյանքով։
Հայտնի է, որ զույգն ամուսնացած է եղել 1977-ից 1992 թվականներին։