Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

«Կինոյի տղա» քաղաքապետը չգիտի՞, թե՞ աչք է փակում․․․ ինչպես է աղբահանության ՊՈԱԿ-ի նոր տնօրենը վատնում ՊՈԱԿ-ի բյուջեն. փաստաթուղթ (լուսանկարներ, տեսանյութ)

Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, ում կատակով երբեմն ասում են՝ «կինոյի տղա», քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ կրկին հանդես է եկել շոու ծրագրով։

Նա սրտնեղել է, թե քաղաքում տեղադրված փոքր աղբամանների մեջ ինչու տոպրակներ չեն տեղադրում, որպեսզի աշխատողներն աղբը հեշտ հավաքեն ու տանեն՝ «ոչ թե քուջուջ անեն աղբը»․․․

Իհարկե, կարելի էր գնահատել քաղաքապետի «սրտացավ» վերաբերմունքը քաղաքի աղբահանության ու այդ աշխատանքն իրականացնող մարդկանց հանդեպ, եթե իրականում Երևանն աղբի մեջ կորած չլիներ։ 

Նույն նիստի ժամանակ, «կինոյի տղեն» մուննաթ է եկել, թե՝ «Ե՞ս պետք է գնամ նայեմ- տեսնեմ՝ ինչքան խնդիր կա»․․․

Իհարկե, եթե քաղաքապետի նպատակներն ազնիվ են ու իսկապես արդյունավետություն է պահանջում, ապա, այո՛, հենց ինքն անձամբ է գնալու և հասկանալու, թե ինչ խնդիրներ կան, կամ, օրինակ, այդ ինչպե՞ս պատահեց, որ դեռ մեկ տարի առաջ Երևանի աղբահանության հարցը, շատ թե քիչ, կարգավորվել էր, իսկ այսօր աղբարկղերը ժամանակին չեն դատարկվում, քաղաքը պատշաճ չի մաքրվում, աղբատարները շարքից դուրս են եկել ու աղբահանող ընկերությունն էլ «ձեռքից գնում է»․․․

Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ծարավ Աղբյուրի փողոցում, տեղադրված աղբամանները, վերջին մեկ տարում չէինք հասցնում տեսնել լցված վիճակով, քանի որ շատ արագ ու ինտենսիվ էր իրականացվում աղբահանությունը։ Սակայն այժմ դրանք այնքան են լցվում, որ աղբն սկսում է թափվել․․․

 

Պատկերը նույնն է և՛ դրանից որոշակի հեռավորության վրա, և՛ քաղաքի այլ հատվածներում տեղադրված աղբարկղերի դեպքում։

Բայց, հավանաբար, քաղաքապետը կա՛մ չի տեսել, կա՛մ պարզապես չի ուզում տեսնել նման տեսանյութեր, քանի որ նրան համոզել են, թե ամեն ինչ լավ է, ու գործն իր հունով գնում է։ Հատկապես որ իշխանության ենթակայությամբ գործող կայքերից մեկն արդեն «ճոխ-ճոխ տեսանյութով» ներկայացրել է, թե աղբահանության ոլորտը փայլում է մաքրությունից ու ժամացույցի նման աշխատում․․․

Հիշյալ տեսանյութում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը, որ պաշտոնն զբաղեցնում է այս տարվա՝ 2022 թվականի փետրվարի 18-ից, գեղեցիկ, գունեղ ու լուսավոր ներկայացնում է, թե ինչ լավ վիճակում է ՊՈԱԿ-ը և ինչ ինտենսիվ են ջրում ու մաքրում քաղաքը․․․․

Տեսանյութն՝ աստեղ...

Իսկ իրականում պատկերն այլ է․․․

NEWSPRESS.am-ը մի առիթով արդեն հրապարակել է, թե ովքեր և ինչու էին շահագրգռված, որ ճանապարհից հեռացնեն ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանին․․․

Թեև, պաշտոնապես տվյալներ հրապարակվեցին, թե իբր Արմեն Գրիգորյանը մոտ 18 մլն դրամ է յուրացրել ՊՈԱԿ-ից, սակայն, մեզ հասած տեղեկություններով, վերջնահաշվի ժամանակ նա ՊՈԱԿ-ի բյուջեն հանձնել է ավելցուկով։ Ասում են՝ Արմեն Գրիգորյանը որոշ դեպքերում անգամ հենց ինքն է դուրս եկել աղբահանության՝ անգամ Նոր տարվա գիշերը նա աշխատել է՝ վարորդի փոխարեն: 

Ինչևէ, այսօր հարցը ոչ թե նախկին, այլ ներկա տնօրեն Հովհաննես Մանուկյանն է, ում «թեթև ձեռքով» մեքենաները շարքից դուրս են գալիս։

NEWSPRESS.am-ի ձեռքի տակ կան փաստաթղթեր, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչ գներով են ապրանքները ձեռք բերել նախկին և ներկա տնօրենները։

Նախկին տնօրենը, մեքենաների նոր՝ չօգտագործված պահեստամասեր ձեռք բերելու համար ծախսել է 6 միլիոն, իսկ նոր տնօրենն օգտագործված և հին պահեստամասերի համար 8 մլն դրամ․․․

Օգտագործված շարժիչների հետևանքով մեքենաներն արագ շարքից դուր են գալիս ու խոտանվում (յուղը թափվում է, ճանապարհին փչանում են․․․)։ Բացի էժան մասեր տեղադրելուց, երբեմն պարզապես մասը լվանում ու նորի տեղ ներկայացնում են.․․

Ստացվել է այնպես, որ փչացած մեքենաները փոխարինվում են ռեզերվային մեքենաներով, և նոր տնօրենին հանձնված ավտոպարկի ռեզերվային 11 մեքենայից այսօր արդեն ոչ մեկը չի մնացել։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքը սպասարկում են ավելի քիչ մեքենաներ, ու աղբահանումը ժամանակին չիրականացնելու պատճառներից մեկն էլ դա է։ 

Կարելի է ենթադրել, որ նոր տնօրենը մեծ թվեր ներկայացնելով՝ ձեռք է բերում էժան ապրանք ու գրպանում ավելցուկը․․․

Պատկերը նույնն է նաև ջրցան մեքենաների դեպքում։ Այս շոգ օրերին քաղաքացիները հազիվ թե փողոցներում տեսած լինեն ջրցաններ, սակայն տնօրենը, վերևում տեղադրված տեսանյութում խոսում է, թե ինչ ակտիվ են դրանք դուրս գալիս փողոց․․․

Մեր տեղեկություններով՝ անգամ աղ ցանող մեքենաներից դրանք դեռևս չեն փոխվել ջրցանների (մեքենաները բազմաֆունկցիոնալ են, աղցան, ջրցան և ձյուն մաքրող)։ Սա իր հերթին ենթադրում է, որ աղը շուտով կոռոզիա կառաջացնի և այդ մեքենաներն էլ շուտով շարքից դուրս կգան։

Բացի այդ, հին աղբարկղերը վերանորոգվելու փոխարեն, դրանք «ջարդուփշուր» են արվում։

Ստորև ներկայացված լուսանկարում հանրության սեփականության արկղ է, որին 3-4 հազար դրամ տրամադրելու, վերանորոգելու ու կրկին հանրությանը վերադարձնելու փոխարեն, տնօրենը գերադասել է այն պարզապես նետել Սովետաշենի աղբանոց (հավանաբար, նոր աղբարկղ ձեռք բերելու նպատակով՝ դարձյալ ավել գումար գրելու և այն գրպանելու համար)․․․ 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի օրոք ՊՈԱԿ-ն ունի անուն-ազգանունով գրանցված աշխատողներ, որոնք չեն գալիս աշխատանքի․․․

Աշխատողներն Արմեն Գրիգորյանի մասին խոսելիս՝ ասում են, որ նա իրենց հետ հավասար աշխատում էր, զուգահեռ տեղեկանում խնդիրներին ու մեքենաների անսարքության մասին, որպեսզի անմիջապես վերացնի այն։

Նույնը չես ասի Հովհաննես Մանուկյանի մասին։ Ավելին, նա վերացրել է դիսպետչերի գործառույթը, որտեղ որոշվում էր մեքենայի պիտանելիությունն ու, հարկ եղած դեպքում, այն վերանորոգվում էր։

Հովհաննես Մանուկյանին աշխատողները կուլիսում ասում են՝ «կաբինետային տնօրեն», ով իր գործի մասնագետը չէ։ Ասում են, քաղաքապետն աչք է փակել նրա ապօրինությունների վրա, քանի որ ինքն է բերել Մանուկյանին, կամ ինչպես ասում են՝ Մանուկյանը «քաղաքապետի մարդն է»․․․

Բացի այդ, որոշ տեղեկություններով էլ, քաղաքապետ Սարգսյանը վաղուց է ցանկացել ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռացնել Արմեն Գրիգորյանին։ Իսկ նրա՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո, այդ ցանկությունը դարձավ իրատեսական․․․․

Մեզ հայտնի են դարձել նոր տնօրենի նաև այլ «գլուխգործոցների» մասին, որոնց թերևս հաջորդիվ կանդրադառնանք։ Դրանք կներկայացնենք հաջորդիվ, իսկ մինչ այդ հարկ է նկատել, որ աշխատակիցների մոտ 80%-ը պահանջում են գործող տնօրենի հրաժարականը, քանի որ նա, ըստ էության, կործանման է տանում ՊՈԱԿ-ը ու, հետևաբար, նաև իրենց կտրում վաղը հաց վաստակելու հնարավորությունից․․․

Արմինե Մկրտումյան