«Գառնի» արգելոց-թանգարանի մուտքը հուլիսի 24-ին ժամը 12:00-16:00-ը կլինի ազատ
Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Գառնիի համայնքապետարանի և ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի համատեղ միջոցներով կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
«Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում ենք, որ միջոցառման անցկացման ընթացքում, ժամը 12:00-16:00, մուտքը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կլինի ազատ։