Ռոնալդուն մեկնել է Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունների
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնել է Անգլիա՝ բանակցություններ վարելու իր ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրը նշում է, որ պորտուգալացին մտադիր է ղեկավարության հետ քննարկել թիմում իր ապագան։ Նա արդեն հայտարարել է, որ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե արժանի առաջարկ ստանա։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի աշնան սկզբին։ Պորտուգալացին 2021/22 մրցաշրջանում մանկունիանցիների կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում», «Ռեալում» և Թուրինի «Յուվենտուսում»: Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2016թ.
Ավելի վաղ պորտուգալական «Սպորտինգի» մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին։
Հարկ է նշել, որ հենց Սպորտինգում է ֆուտբոլիստը սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան: Լիսաբոնյան ակումբում նա հանդես է եկել 2002-2003 թվականներին։