Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)
Մամուլ

Արցախի խնդրի իրավական կարգավորման վերջին հանգրվանը ՄԱԿ-ն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Արցախն այդ ժամանակ գործող ԽՍՀՄ իրավական նորմերի համաձայն, մասնավորապես՝ փոփոխված Սահմանադրության ազգերի ինքնորոշման նոր նորմի տառին համապատասխան ինքնորոշվեց, եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ադրբեջանական Հանրապետություն։

Սրան Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով, որի հետեւանքով Արցախն ազատագրեց իր պատմական տարածքները: Արդարադատության միջազգային դատարանը, իր կարծիքում հղում անելով նախորդ ժամանակաշրջաններում հաստատված միջազգային իրավական պրակտիկային, եկել էր այն եզրակացության, որ միջազգային իրավունքը ինքնորոշման կամ անջատման հարցերին վերաբերող չի սահմանում ոչ թույլատրող, ոչ արգելող կանոններ։ Այս առումով Անկախության միակողմանի հռչակումը չի կարող դիտարկվել միջազգային իրավական նորմ, այն ներկայացնում է միայն դե ֆակտո ինքնորոշման հանգամանքը:

Դատարանը հայտնեց, որ անկախության հռչակումից չի բխում, որ անկախացած տարածքային միավորը ձեռք է բերում պետության բնույթ, եւ որ այն պետք է որոշի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը։ Չնայած ՄԱԿ-ի վերոնշյալ կառույցները չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, բայց դատարանի այս որոշումը հիմք դարձավ, որ դրա ընդունումից երեք տարի անց՝ 2013 թ. դրությամբ արդեն 98 պետություն ճանաչեր հիմնականում ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը:

Բազմաթիվ չճանաչված պետությունների համար Կոսովոյի մասով ընդունված դատարանի որոշումը նախադեպային է, որով փաստացի ճանաչվում է հանրաքվեի կամ հռչակագրերի միջոցով իրացված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում այն պետք է լինի բանակցային հիմնական գործիքներից մեկը, եւ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ արցախցիների կայացրած լեգիտիմ որոշումները պետք է հասնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի քննարկման օրակարգ, առավել եւս, որ Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային որոշմամբ Արցախի Հանրապետության անկախության հռչակման ակտը չի հակասում միջազգային իրավունքին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։