Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ ՍարգսյանՀայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)
Հասարակություն

Կինոգործիչներն իրենց մտահոգությունն են արտահայտում Կինոմիության շենքի բակում նախատեսվող ռեստորանի բացման կապակությամբ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքի բակի միջնամասում, որտեղ տարիներ շարունակ կինոյին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տարածքում նախատեսում են գարեջրատուն-ռեստորան կառուցել: Կինեմատոգրաֆիստների միությունը դա համարում է անօրինական և դիմել է դատարան, Երևանի քաղաքապետարան՝ գործընթացը կանխելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեռ մայիս ամսին Վարչական դատարանը Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը կասեցնելու որոշում է կայացրել, սակայն շինարարությունը շարունակվում է. բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը: Կինեմատոգրաֆիստների միության դիմումները քաղաքապետարանի թեժ գծին արդյունք չեն տալիս:

Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը միության նախագահ Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ բազմիցս դատարանների և իրավաբանների օգնությամբ ապացուցել են, որ շինարարությունն ապօրինի է, սակայն լուծում դեռ չի գտնվել:

«Մեր մշակութային օջախները մեծ հարվածի տակ են, որովհետև մարդիկ մտածում են, թե դրանք պետք է շատ շտապ վերածել սրճարանների և ռեստորանների»,-նշեց նա և ընդգծեց, որ իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հաղթած համարվելու համար և չեն լռելու, պատրաստ են միջազգային բոլոր իրավաբանական հիմնարկներով անցնել:

Ըստ կինոգործիչների՝ այն, ինչ կատարվում է, հանցագործություն է Կինեմատոգրաֆիստների միության նման լուրջ կենտրոնի հանդեպ, որում արդեն 4-5 տարի է մեծ ներդրումներ են արվում: «Բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակութային կենտրոն: Մենք նամակ ենք ուղղել ՀՀ վարչապետին, որը մեր վերջին հույսն է»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշեց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ այդ այգում գարեջրատուն կառուցելու համար շինթույլտվություն է տվել: «Այգին օրինականացրել էին որպես միհարկանի ինքնակամ շինություն ինչ-որ մեկի անունով: Մենք դիմել ենք դատարան և վիճարկում ենք դա, դիմել ենք իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել կենտրոնի քննչականում, սակայն գործը կարծես քնեցվում է: Դատարանում վիճարկեցինք նաև շինարարության թույլտվությունը: Վիճարկելով՝ միջնորդեցինք, որ կասեցնեն շինարարությունը մինչև գործի ավարտը: Դատարանը սկզբից մերժեց մեր միջնորդությունը, հետո տասը ամիս գործը քննվեց, հետո եկան ու սկսեցին ծառերը կտրել, և մենք կրկին դիմեցինք դատարան: Տեղեկացրինք, որ ծառերը կտրել են, հաջորդ քայլը լինելու է հողի շերտը բետոնապատելը, այսինքն՝ անիմաստ է դառնում մեր դատական պաշտպանությունը: Դատարանը 2022 թվականի մայիսի 25-ին որոշեց կասեցնել շինարարության թույլտվությունը»,-պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ որոշումն ուղարկվել է բոլոր կողմերին: Այն ստացել են և՛ կինոմիությունը, և՛ քաղաքապետարանը, և՛ կառուցապատողները: «Սա նշանակում է, որ այդ շինարարությունը չի կարող իրականացվել, բայց որոշ ժամանակ անց նորից ինձ ահազանգում են, որ շինարարությունը վերսկսվել է. հողը փորել են, ջրահեռացման խողովակներ են տեղադրում: Հուլիսի 11-ին կրկին դիմում-բողոքով դիմեցինք Երևանի քաղաքապետարանին՝ հիշեցնելով, որ դատարանը կասեցրել է շինարարությունը: Մինչ օրս արձագանք չկա»,-մանրամասները ներկայացրեց Մեժլումյանը: