Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 60 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։
Եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կեւին Լո Գրասոյի նկատմամբ։