Հայտնի է Փյունիկի և Ցրվենա Զվեզդայի միջև կայանալիք խաղերի ժամանակացույցը

Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլում «Փյունիկի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին, հայտնում է Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Ֆ91 Դյուդելանժի» նկատմամբ և իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի 3-րդ փուլ:
Աղբյուր՝ armsport.am