Լաչինը շրջանցող ճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022-ի օգոստոսին․ ՏԿԵՆ
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022-ի օգոստոսին, տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին»,- լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են նախարարությունից։