Կրեմլում խոսել են Պուտինի և Բայդենի շփումների մասին
Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի միջև հեռախոսազրույց կազմակերպելու պլաններ չկան։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Առայժմ Պուտինի և Բայդենի համար որևէ ծրագիր չկա»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նախօրեին Լավրովը վստահեցրել էր, որ պատրաստ է լսել Բլինքենին գերիների փոխանակման թեմայով։