Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Արեւմուտքի կողմից զիջումների ցանկություն չի տեսնում
Ռուսական կողմը չի ֆիքսում փոփոխություններ Արևմուտքի դիրքորոշումներում և ուկրաինական ճգնաժամի հարցում զիջումների գնալու նրա պատրաստակամությունը։
Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսական լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք Մոսկվան փոփոխություններ արձանագրում է Արևմուտքի դիրքորոշման մեջ զիջումների գնալու պատրաստակամության շուրջ, Կրեմլի խոսնակը բացասական պատասխան է տվել. «Ոչ, չենք տեսնում», - ընդգծել է Պեսկովը։