Պուտինը հանձնարարել է Մարիուպոլում կառուցել բժշկական կենտրոն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Մարիուպոլում բազմամասնագիտական հիվանդանոց, իսկ Դոնեցկում բժծկական նոր կենտրոն կառուցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինն ընդգծել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը օգնություն է խնդրել Մարիուպոլում բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կառուցման հարցում։
«Հետևաբար, խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք սրան և զբաղվեք այդ հարցով՝ կապ հաստատելով հանրապետության ղեկավարության հետ»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով, այս տարի քաղաքում նախատեսվում է վերականգնել 90 սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտներ։