Պուտինը հրամանագիր է ստորագրել Սանկտ Պետերբուրգում ռազմածովային շքերթ անցկացնելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սանկտ Պետերբուրգում ռազմածովային շքերթ անցկացնելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Ի հիշատակ ռազմածովային նավատորմի փառահեղ հաղթանակների, որոնք նշանակալի ներդրում ունեցան Հայրենիքի պաշտպանության գործում, ես որոշում եմ կայացնել Գլխավոր ռազմածովային շքերթը 2022 թվականի հուլիսի 31-ին՝ նավատորմի օրը, Սանկտ Պետերբուրգ քաղաքում»,- ասվում է տեքստում։
Շքերթի նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և կառավարության կողմից նշանակված այլ դաշնային մարմինները: