Պոլ Պոգբան կարող է չմասնակցել ԱԱ-2022-ին
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մեկնել Ֆրանսիա՝ հանդիպելու Բերտրան Սոների-Կոտետին՝ աշխարհահռչակ բժշկին, ով վիրահատել է Զլատան Իբրահիմովիչին։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Պոգբան վիրահատության դեպքում բաց կթողնի երեքից հինգ ամիս։ Այս դեպքում Պոլը չի խաղա Ֆրանսիայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ին։
Պոգբան շատ է ցանկանում մասնակցել մրցաշարին, ուստի նա բուժման մեթոդներ է փնտրում, որոնք թույլ կտան ավելի արագ վերականգնվել։