Եվրոպայում առաջին մահն է գրանցվել կապիկների ջրծաղիկից
Իսպանիայում մեկ մարդ է մահացել կապիկների ջրծաղիկից, այս վարակից առաջին մահն է գրանցվել Եվրոպայում, հայտնում է La Vanguardia-ն՝ վկայակոչելով Իսպանիայի առողջապահության նախարարության զեկույցը։
Իսպանիան ԱՄՆ-ից հետո ամենաշատ կապիկի ջրծաղիկի հաստատված դեպքերով երկիրն է։ Հրատարակությունը նշում է, որ սովորաբար վարակվածների մասին տեղեկությունները ուշ են գալիս։
Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 135 հիվանդի մոտ բարդություններ են առաջացել։