Մակրոնն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են Ուկրաինայի պատերազմը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ։
Այս մասին հայտնում է AFP-ն։
«Կողմերը նշել են Ուկրաինայում պատերազմի դադարեցման և համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։