Բայդենը չի պատրաստվում խոսել Պուտինի հետ
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս փուլում մտադիր չէ հեռախոսազրույց խնդրել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Նման կարծիք է հայտնել Սպիտակ տունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև բանակցությունների ավարտից հետո։