Ֆոն դեր Լեյենը կոչ է արել Եվրամիությանը Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը
Եվրոպան պետք է պատրաստվի Ռուսաստանից գազի ներկրման ամբողջական դադարեցմանը։ Այս մասին պորտուգալական Diario de Noticias թերթին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Ռուսաստանից գազի մատակարարումների մասնակի կրճատման կամ ամբողջական դադարեցման մասին Եվրամիության անդամ 12 երկրներին։
Ըստ ֆոն դեր Լեյենի՝ ԵՄ-ն այժմ դիմում է ավելի հուսալի էներգետիկ գործընկերներին։
«Մենք արդեն ունենք հեղուկ բնական գազի մատակարարումների ռեկորդային ծավալներ ԱՄՆ-ից։ Մենք ավելի ու ավելի շատ գազ ենք ստանում Նորվեգիայից, Պարսից ծոցի երկրներից, Ալժիրից կամ Կասպից ծովի տարածաշրջանից»,- ասել է ԵՀ ղեկավարը։
Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա՝ բալթյան երկրի հուլիսյան դիմումից հետո։