Հարյուրավոր ցուցարարներ կրկին գրոհել են Իրաքի խորհրդարանի շենքը

Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամեդ Շիյա ալ-Սուդանիի թեկնածությունից դժգոհ ցուցարարները շաբաթ օրը ներխուժել են Ներկայացուցիչների խորհրդի շենք, որը գտնվում է Բաղդադի կենտրոնում՝ կառավարության այգում։
«Սումարիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ խորհրդարանի պալատի ծայրամասում գտնվող անվտանգության ուժերն ու զինվորականները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, սակայն նրանք չեն կարողացել զսպել ցուցարարներին։ Իմամ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները՝ ազգային դրոշներով, խորհրդարանի դահլիճում են, պահակները չեն փորձում դիմադրել նրանց։
Հուլիսի 27-ին ցուցարարները, որոնք դժգոհ են նաև Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամեդ Շիյա ալ-Սուդանիի առաջադրումից, ներխուժել են խորհրդարանի շենք։