Հայկ Սարգսյանն ազատության մեջ է
Հայկ Սարգսյանն ազատության մեջ է, ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Վարդանյանը։
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հունիսի 1–ին, որի առնչությամբ փաստաբան Ամրամ Մակինյանը գրել էր. «Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց… Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով…»: