ՖԻԴԵ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ ընդգրկվել է 100 լավագույն շախմատիստների թվում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման ամենամսյա աղյուսակը, որի համաձայն Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 8-րդն է։
Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը
(Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա
Ֆիրուջան (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ
Գիրին (Նիդեռլանդներ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Շահրիյար Մամեդյարովը
(Ադրբեջան)։