Չելսին և Դինամոն համաձայնեցրել են Զախարյանի տրանսֆերը
«Չելսին» և «Դինամոն» համաձայնության են հասել մոսկովյան ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հարցում։
Այսօր «Դինամոն» հայտարարություն էր տարածել, որ մի շարք խնդիրների
պատճառով տրանսֆերը չի կարող կայանալ և ֆուտբոլիստը չի հեռանա թիմից։
Այնուամենայնիվ, The Times-ը հայտնում
է, որ կողմերը համաձայնության են հասել, իսկ տրանսֆերի գումարը փոխանցելու
հետ կապված խնդիրները կարող են լուծվել մեկ շաբաթվա ընթացքում։
Եթե փոխանցման հետ կապված խնդիրները չհարթվեն, ապա այն կարող է
իրականացվել 3-րդ բանկի միջնորդությամբ։ Այդ դեպքում Զախարյանը կմիանա
«Չելսիին» հաջորդ տարվա հունվարին։