Էրդողանը Պուտինին դարձյալ կառաջարկի հանդիպել Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և կրկին կհրավիրի նրան հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։
Ըստ լրագրողների՝ Էրդողանն ուղերձ կփոխանցի իր ռուս գործընկերոջը, որ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։ Էրդողանը Պուտինին կկրկնի Թուրքիայում առաջնորդների հանդիպման իր առաջարկը և կկենտրոնանա դիվանագիտական լուծման վրա։
Բացի այդ, առաջնորդների առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը լինելու է հացահատիկային միջանցքի գործարկումը։