Սերբիան ռուսական նավթը կփոխարինի իրաքյան և իրանական հումքով
Սերբիայի իշխանությունները մտադիր են ռուսական նավթը փոխարինել սեփական, իրաքյան և իրանական հումքով, հայտարարել է փոխվարչապետ, հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը։
Նոյեմբերի 1-ից Սերբիան չի կարողանա ռուսական նավթ ներկրել պատժամիջոցների պատճառով։
Միխայլովիչը հավելել է, որ 2021 թվականին Սերբիան նավթի 25%-ը ներկրել է Ռուսաստանից, ևս 20%-ը ստացել է սեփական արտադրությունից, իսկ մնացած կարիքները ծածկել են այլ մատակարարումներով: