Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում. Պեսկով
Կրեմլը դեռևս չի տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նախադրյալները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինին անընդհատ հաղորդում են Ուկրաինայում ռազմական գործողությունների զարգացման մասին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում և շարունակում ենք հայտարարել, որ նման բանակցությունների համար որևէ նախադրյալ չկա»,- ասել է Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ Կրեմլի այս դիրքորոշումը վերաբերում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ խաղաղ բանակցություններ վարելու առաջարկին։