Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատերեր են դարձել
Ուելսի նոր արքայազնն ու արքայադուստրը դարձել են ակնթարթային միլիարդատերեր թագուհու մահվան օրը: Այս մասին հայտնում է DailyStar-ը։
Հինգշաբթի (սեպտեմբերի 8-ին) Նորին Մեծության մահից հետո նրա որդին՝ արքայազն Չարլզը, անմիջապես ստանձնեց պետության ղեկավարի դերը:
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ժառանգել են Քորնուոլի դուքսի ւ դքսուհու տիտղոսները, որից հետո Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ը որդուն հռչակեց Ուելսի արքայազն, իսկ կնոջը՝ Ուելսի արքայադուստր։
Աղբյուրը նշում է, որ եթե նախկինում արքայազն Ուիլյամի կարողությունը գնահատվում էր 34 միլիոն ֆունտ, ապա նոր տիտղոսներ ստանալուց հետո այն կազմել է ավելի քան 1,1 միլիարդ ֆունտ։