Ռուսաստանի և ԵՄ-ի երկրների միջև դադարել է գործել դյուրացված վիզային ռեժիմը
Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ Է մտել Եվրամիության խորհրդի որոշումը Ռուսաստանի հետ դյուրացված վիզային ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ: Ռուսաստանցիների համար կփոխվեն շենգենյան այցագրերի ձևակերպման պայմաններն ու ժամկետները:
Այսպես, փաստաթղթերի քննումը և այցագրեր տալն այժմ կտևեն ոչ պակաս քան 15 օր, առանձին դեպքերում՝ մինչև 45 օր: Այցագրային գանձումը 35 եվրոյից աճել Է մինչեւ 80 եվրո: 6-ից 12 տարեկան երեխաների համար՝ 35-ից մինչև 40 եվրո:
Բացի այդ, կավելանա այցագրային կենտրոն կամ հյուպատոսություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը: Շենգենյան երկրների հյուպատոսությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել դիմողներից: Եվրահանձնաժողովը երկրներին կոչ Է արել՝ Ռուսաստանի քաղաքացիներից հայտերի մանրամասն ստուգում անցկացնել և նրանց շենգենյան այցագիր տալ միանգամյա կարճաժամկետ ուղևորությունների համար: