Ադրբեջան է ժամանել Ֆիլիպ Ռիքերը
Ադրբեջան է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, հայտարարել է Բաքվում ամերիկյան դեսպանատունը։
Ամերիկացի համանախագահը, որի այցը կտևի մինչև սեպտեմբերի 14-ը, Կովկասյան բանակցությունների շրջանակներում Բաքվում կքննարկի ադրբեջանական ղեկավարության հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ամերիկյան ջանքերը։