Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի սահմանին իրավիճակի սրմանը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիային՝ կոչ անելով կողմերին կարգավորել հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական կարգավորել միջազգային իրավունքի, մասնավորապես՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշել է նա։