ԵԱՀԿ-ն կոչ է արել դադարեցնել կրակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ զինված բախումների մասին հաղորդագրություններից հետո, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի։ Մինչ այժմ դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է բաց թողնվի», - հայտարարել է Ռաուն։ Նա հավելել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, ներառյալ խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը շարունակելու մասին համաձայնագիրը, նոր բախումները «վտանգում են այդ առաջընթացը եւ ռիսկի են ենթարկում անհամար կյանքեր»:
Հետագա զոհերից խուսափելու համար էսկալացիան դադարեցնելու կոչով հանդես է եկել նաեւ գլխավոր քարտուղար Շմիդը: Նա ԵԱՀԿ-ի կողմից օգնություն է առաջարկել ՝ հիմնվելով հակամարտությունների կարգավորման ոլորտում կազմակերպության «բազմամյա փորձի» վրա։